երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՄՆ-ն արձագանքում է Կրոկուսի ահաբեկչության հետաքննության հարցում օգնության ՌԴ խնդրանքներին. ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն արձագանքում է Կրոկուսի ահաբեկչության հետաքննության հարցում օգնության ՌԴ խնդրանքներին. ԱՄՆ դեսպան

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հերքել է Ռուսաստանի իշխանությունների պնդումները Կրոկուս սիթի հոլի վրա հարձակման վերաբերյալ, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը», հայտնում է BBC-ն։

«Ուղիղ մեկ շաբաթ առաջ ԻՊ-ը դաժան և բարբարոսական ահաբեկչություն է իրականացրել հարյուրավոր անմեղ ռուս քաղաքացիների դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։ «Ուզում եմ հստակեցնել, որ Միացյալ Նահանգները միանշանակ դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով»:

Դեսպանը ափսոսանք է հայտնել, որ «ռուսական մի քանի պաշտոնյաներ» խեղաթյուրել և «հրապարակայնորեն մերժել են տեղեկատվության օգտակարությունը», որը մարտի սկզբին ԱՄՆ իշխանությունները տրամադրել են ռուսական հետախուզական գործակալություններին «Իսլամական պետության սպառնալիքների վերաբերյալ»:

«Փաստն այն է, որ Ռուսաստանի իշխանություններին տրամադրված գրավոր տեղեկատվությունը եղել է կոնկրետ, ժամանակին և արժանահավատ»,- պնդում է Մոսկվայում ԱՄՆ դեսպանը։ «Մենք երկար տարիներ սպառնալիքների մասին տեղեկություններ ենք փոխանցել Ռուսաստանի իշխանություններին և կշարունակենք դա անել»:

Ռուսական երեք գործակալությունների՝ ՏԱՍՍ-ի, «ՌԻԱ Նովոստիի» և «Ինտերֆաքսի» բարձրաստիճան անանուն աղբյուրն ավելի վաղ հայտարարել էր, որ սպառնալիքի մասին տեղեկատվությունը ոչ կոնկրետ է։

Թրեյսիի խոսքով՝ ամերիկյան իշխանություններն արձագանքում են Ռուսաստանի կառավարության խնդրանքներին՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննությանն աջակցելու հարցում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: