ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ կոնգրեսականների կոչը Պետքարտուղարությանն ու Պենտագոնին՝ հավասարություն պահպանել	Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հարցում

ԱՄՆ կոնգրեսականների կոչը Պետքարտուղարությանն ու Պենտագոնին՝ հավասարություն պահպանել Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հարցում

Ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փելոունը, Ջեքի Սփիրը և Ադամ Շիֆը բաց նամակ են հղել ԱՄՆ Պետքարտուղարությանն ու Պենտագոնին և կոչ են արել վերանայել Ադրբեջանին և Հայաստանին հատկացվող ռազմական օգնության քաղաքականությունը: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբության պաշտոնական էջից:

Նշվում է, որ կոնգրեսականները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հարցում հավասարություն պահպանել:

«Անշուշտ, Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության ծավալի մեծացումը անհավասարություն է ստեղծում տարածաշրջանում: Հավասարության վերականգնումը միակ ճանապարհն է, որով ԱՄՆ-ն կարող է վերադարձնել վստահությունն իր հանդեպ»,- ասված է բաց նամակում:

Գործիչները հորդորում են ԱՄՆ կառավարությանը՝ մեծացնել Հայաստանին հատկացվող ռազմական օգնությունը, որպեսզի երկիրը կարողանա օգտագործել այդ միջոցներն ահաբեկչության դեմ պայքարում:

Ըստ հրապարակված տվյալների ՝ ԱՄՆ ՊՆ ծրագրով 2019-ին Ադրբեջանին նախատեսվում է տրամադրել 42.9 մլն դոլար, իսկ Հայաստանին՝ 2,8 մլն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: