ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը Հորմուզի նեղուցի վերաբերյալ հայտարարություն է արել
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով։ Այս մասին ասված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ:
Հրամանատարությունից նաև հայտնել են. «Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով: ԱՄՆ ուժերը գտնվում են պատրաստության վիճակում՝ ապահովելու նավագնացության ազատությունը՝ չնայած Իրանի կողմից անհիմն ագրեսիային, վախեցումներին, սպառնալիքներին և կամայական հայտարարություններին: Իրանը չի վերահսկում այս նեղուցը։ Շարժումը նեղուցով շարունակվում է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցի փակման մասին՝ մինչև տարածաշրջանում ԱՄՆ միջամտության ավարտը։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածների փոխանակման հերթական ալիքի ֆոնին։



