ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ
Պարտավորությունների կատարումն իմաստալից երկխոսության հիմքն է: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իրանի խոր, պատմականորեն անվստահությունն ԱՄՆ կառավարության գործողությունների նկատմամբ շարունակվում է, այն դեպքում, երբ ԱՄՆ պաշտոնյաներից բխող ապակառուցողական և իրարամերժ ազդանշանները դառը ուղերձ են հղում։ Նրանք պահանջում են Իրանի կապիտուլյացիան։ Իրանցիները չեն ենթարկվում ուժի կիրառմանը»:


