ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել․ մասնակիցները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի մասնակցությանը ևս մեկ պատերազմի
ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները դժգոհություն են հայտնել Իրանի ղեկավարությունից, բայց նաև դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի մասնակցությանը ևս մեկ պատերազմի։
Այս մասին հաղորդում է The New York Times-ը։ Բողոքի ակցիաներին մասնակցել են մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր ցուցարարներ։ Ցույցեր են տեղի ունեցել Նյու Յորքում, Բոստոնում, Չիկագոյում, Վաշինգտոնում և Լոս Անջելեսում։Որոշ ցուցարարներ Իրանի դրոշներն են պահել, նաև պաստառներ՝ «Ոչ մի պատերազմ Իրանում» կարգախոսով։Սպիտակ տան առջև հավաքված շուրջ 200 ցուցարար քննադատել են նախագահ Դոնալդ Թրամփին։ Նույնքան ցուցարար է հավաքվել Չիկագոյում։
BBC-ի հաղորդմամբ՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու Թրամփի որոշման դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Ֆրանսիայում, Հունաստանում, Պակիստանում, Ֆիլիպիններում։Բացի այդ, ցույցեր են տեղի ունեցել Թեհրանում:
Ցուցարարներին է միացել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։