ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել. Իրանի ՊՆ
ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել, հայտարարել է Իրանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։
«Մենք չենք համարում, որ պատերազմն ավարտվել է... Մեզ համար դեռևս պատերազմական իրավիճակ է։ Վստահեցնում եմ՝ եթե թշնամին կրկին ագրեսիա ձեռնարկի, ապա կբախվի դիմադրության, Իրանի կողմից նոր մոտեցման և պատասխանի՝ նոր ուղղություններով»,- ասել է իրանական բանակի ներկայացուցիչը՝ պետական հեռուստատեսության եթերում։
Մոհամմադ Աքրամինիան վստահեցրել է նաև, որ գործող հրադադարի ընթացքում Իրանը թարմացրել է թիրախների ցանկը, որոնց հարվածներ կհասցվեն՝ հարձակման դեպքում, նաև զենքի պաշարներն է թարմացրել։


