ԱՄՆ-ի հետ հրադադարի հաստատման 10 կետերից 3-ի խախտումն անիմաստ է դարձնում խաղաղության շուրջ բանակցությունները․ Ղալիբաֆ
ԱՄՆ-ի հետ հրադադարի հաստատման 10 կետերից 3-ն արդեն խախտվել է, ինչն անիմաստ է դարձնում խաղաղության շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Ղալիբաֆը:
Նրա խոսքով՝ Իրանի պահանջած 10 կետերից առաջինը Լիբանանում նույնպես հրադադարի հաստատումն էր, ինչը խախտվել է Իսրայելի կողմից:
2-րդ կետով Իրանը պահանջել է չխախտել ոչ մի պարագայում իր օդային տարածքը, ինչն այսօր արդեն տեղի է ունեցել:
3-րդ կետով, ըստ Ղալիբաֆի, Իրանը պահանջում է հարգել ուրանի հարստացման իր իրավունքը, ինչն ԱՄՆ-ն համառորեն մերժում է:
«Այս իրավիճակում ո՛չ հրադադարի պահպանումը, ո՛չ խաղաղության բանակցություններն իմաստ չունեն»,-ասել է իրանցի պաշտոնյան:
Հավելենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում սպասվում են իրանցի և ամերիկացի պաշտոնյաների բանակցությունները:


