երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը պատժամիջոցների վերացումն է. Արաղչի

ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը պատժամիջոցների վերացումն է. Արաղչի

ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը պատժամիջոցների վերացումն է։ Այս մասին Ալժիրում լրագրողների հետ զրույցում  հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝  անդրադառնալով  Օմանում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև կայանալիք բանակցություններին։

 

Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը պատժամիջոցների վերացումն է:

«Վստահության ամրապնդման միջոցների դիմաց անհիմն մեղադրանքների հիման վրա կիրառված անարդար պատժամիջոցները պետք է հանվեն»,- նշել է նա։

 

Արաղչին կարևորել է գործընթացի արդյունավետությունը և համաձայնության հասնելու կողմերի պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ երբ բանակցությունները հիմնված են ճնշման կամ սպառնալիքի վրա, դրանք դառնում են թելադրանք, ոչ թե երկխոսություն: 

«Այդ պատճառով Իրանը նախընտրում է անուղղակի ձևաչափը, որը թույլ է տալիս իրական բանակցություն վարել»,- նշել է նա։

  • Կիսվել: