հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները հաջորդ շաբաթ կհանդիպեն Ջիդդայում. Սաուդյան Արաբիան հաստատում է

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները հաջորդ շաբաթ կհանդիպեն Ջիդդայում. Սաուդյան Արաբիան հաստատում է

Սաուդյան Արաբիան հաստատել է, որ հաջորդ շաբաթ Ջիդդայում կկայանա ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Այս մասին ասված է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ի տաաարաածած հայտարարության մեջ։

Փաստաթղթում, մասնաավորապես, ասված է. «Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է հաջորդ շաբաթ Ջիդդայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը: Թագավորությունը շարունակում է ջանքերը՝ ուկրաինական ճգնաժամին վերջ տալու, կայուն խաղաղության հասնելու համար»:

Նշենք, որ մարտի 6-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները մտադիր են հանդիպում անցկացնել Սաուդյան Արաբիայում՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր։

 

  • Կիսվել: