ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակnւմներից հետո Իրանում զnհվել է առնվազն 555 մարդ․ Կարմիր մահիկ

ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակnւմներից հետո Իրանում զnհվել է առնվազն 555 մարդ․ Կարմիր մահիկ

Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում 555 մարդ է զոհվել, հայտնում է Կարմիր մահիկի մամուլի ծառայությունը։

Ինչպես փոխանցում է Tasnim-ը, շարունակվում են քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու գործողությունները։

Նշվում է, որ վերջին օրերին հարվածներ են հասցվել Իրանի 131 քաղաքների ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հրթռիռակոծում են Իրանի տարածքը, ինչն էլ հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։

Հարձակման արդյունքում սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: