ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրենը հրաժարական է տվել
ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլը, որը պատասխանատու էր Թրամփի դեմ մահափորձի ժամանակ անվտանգության համար, հրաժարական է տվել, տեղեկացնում է CNBC-ը:
Նրա հրաժարականը հնչել է իր հանդեպ քննադատություններից հետո: Չիթլին մեղադրում են, որ նրա ղեկավարած կառույցը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ չկարողացավ կանխել հարձակվողի գործողությունները:
Ավելի վաղ Չիթլը Ներկայացուցիչների պալատի Վերահսկիչ հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել էր, որ Թրամփի դեմ մահափորձը վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ Գաղտնի ծառայության ամենալուրջ ձախողումն էր:
«Գաղտնի ծառայության սուրբ առաքելությունն է պաշտպանել մեր ազգի առաջնորդներին: Հուլիսի 13-ին մենք ձախողեցինք այս առաքելությունը։ Որպես Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայության տնօրեն՝ ես ստանձնում եմ ողջ պատասխանատվություննանվտանգության ցանկացած բացթողումների համար: Ակնհայտ է, որ սխալ է տեղի ունեցել, և մենք ջանք չենք խնայի, որ դա այլևս չի կրկնվի»,-ասել էր նա: