ԱՄՆ ֆոնդային ինդեքսները սակարկությունները հինգշաբթի և շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով
Ամերիկյան ֆոնդային ինդեքսները հինգշաբթի աճ են գրանցել, քանի որ Մերձավոր Արևելքում հակամարտության շուտափույթ ավարտի սպասումները գերակշռել են նոր նախագահ Քևին Ուորշի ղեկավարությամբ՝ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) դրամավարկային քաղաքականության խստացման վերաբերյալ մտահոգություններին։
Շաբաթվա արդյունքներով՝ Dow Jones-ը աճել է 0,7, S&P 500-ը՝ 0,, Nasdaq-ը՝ 2,4 տոկոսով։ Ուրբաթ ԱՄՆ բորսաները չեն աշխատի պետական տոնի առիթով։
ԴՊՀ-ն չորեքշաբթի, ինչպես և սպասվում էր, պահպանել է տոկոսադրույքը տարեկան 3,5-3,75 տոկոս միջակայքում։ ԿԲ հայտարարության մեջ նշվել է տնտեսական ակտիվության վստահ աճը և ԱՄՆ աշխատաշուկայի կայունությունը, ինչպես նաև բարձր գնաճի պահպանումը։
ԴՊՀ ղեկավարները բարձրացրել են ընթացիկ տարվա գնաճի մակարդակի գնահատականը՝ մարտին սպասված 2,7 տոկոսից հասցնելով 3,6 տոկոսի։ Նրանց միջին կանխատեսումը ենթադրում է, որ բազային տոկոսադրույքը 2026 թվականի վերջին կկազմի 3,8 տոկոս, մինչդեռ մարտյան կանխատեսումը ենթադրում էր 3,4 տոկոս։
Ներկայում շուկաները, ըստ FedWatch-ի տվյալների, սեպտեմբերին բազային դրույքի 25 բազիսային կետով բարձրացման հավանականությունը գնահատում են 50 տոկոս, մինչդեռ չորեքշաբթի այն 27 տոկոս էր։
Անցյալ շաբաթ գործազրկության նպաստի համար առաջին անգամ դիմած ամերիկացիների թիվը կրճատվել է 4 հազարով՝ հասնելով 226 հազարի, հինգշաբթի հայտնել է աշխատանքի նախարարությունը։ Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինը սպասում էին նոր դիմումների թվի նվազման մինչև 225 հազար՝ նախորդ շաբաթվա ավելի վաղ հայտարարված 229 հազարի համեմատ։
Intel Corp.-ի արժեթղթերի գինը բարձրացել է 10,6 տոկոսով՝ հասնելով ռեկորդային մակարդակի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Apple Inc.-ը համաձայնել է համագործակցել Intel-ի հետ՝ ԱՄՆ-ում չիպերի մշակման և արտադրության ուղղությամբ։ Apple-ի արժեթղթերը թանկացել են 0,7 տոկոսով։
Այլ տեխնոլոգիական ընկերությունների արժեթղթերի գնանշումները նույնպես բարձրացել են, այդ թվում՝ Nvidia Corp.-ինը՝ 3, Broadcom-ինը՝ 4,7, Advanced Micro Devices-ինը՝ 4,9, Micron Technology-ինը՝ 8,7, Marvell Technology-ինը՝ 7,3, Super Micro Computer-ինը՝ 10,4, Qualcomm Inc.-ինը՝ 6,2, ON Semiconductor-ինը՝ 7,7 տոկոսով։
Smith & Wesson-ի արժեթղթերի արժեքը աճել է ավելի քան 17 տոկոսով այն լուրի ֆոնին, որ զենք արտադրողը չորրորդ ֆինանսական եռամսյակում (փետրվար-ապրիլ) 1,9 անգամ ավելացրել է զուտ շահույթը։
Amazon.com Inc.-ի արժեթղթերը թանկացել են 2,9, Caterpillar-ինը՝ 3,1, Walt Disney Co.-ինը՝ 3, Nike Inc.-ինը՝ 2,3, Alphabet Inc.-ինը՝ 1,2, Tesla-ինը՝ 1, Microsoft Corp.-ինը՝ 0,1 տոկոսով։
Միևնույն ժամանակ, Accenture-ի արժեթղթերը իջել են 18 տոկոսով։ Միջազգային խորհրդատվական ընկերությունը երրորդ ֆինանսական եռամսյակում (մարտ-մայիս) արձանագրել է փորձագետների սպասումներից ցածր հասույթ։ Այն նաև փոքր-ինչ վատթարացրել է ամբողջ ֆինանսական տարվա հասույթի աճի կանխատեսումը՝ 3-5 տոկոսից հասցնելով 3-4 տոկոսի։
Kroger Co. սուպերմարկետների ցանցը առաջին ֆինանսական եռամսյակում (ավարտվել է մայիսի 23-ին) ստացել է վերլուծաբանների կանխատեսումից ցածր ճշգրտված շահույթ։ Ռիթեյլերի արժեթղթերը էժանացել են 8,4 տոկոսով։
Իլոն Մասկի աերոտիեզերական SpaceX ընկերության արժեքը նվազել է 3,6 տոկոսով՝ չորեքշաբթի սակարկությունների արդյունքներով 5 տոկոս անկումից հետո։ Դա պայմանավորված է շտկմամբ՝ ռեկորդային IPO-ից հետո առաջին օրերին գնանշումների ուժեղ աճից հետո։
Բացի այդ, International Business Machines-ի արժեթղթերի գինը նվազել է 5,1, Johnson & Johnson-ինը՝ 2,5, Boeing Co.-ինը՝ 1,3, Chevron Corp.-ինը՝ 2,2, Exxon Mobil-ինը՝ 2,1, McDonald's Corp.-ինը՝ 1,8 տոկոսով։
Հինգշաբթի սակարկությունների արդյունքներով Dow Jones Industrial Average-ն աճել է 72,15 կետով (0,14 տոկոս) և կազմել 5 1564,7 կետ։
Standard & Poor's 500-ի արժեքն ավելացել է 80,48 կետով (1,08 տոկոս)՝ հասնելով 7 500,58 կետի։
Nasdaq Composite ինդեքսն աճել է 496,28 կետով (1,91 տոկոս) և աճուրդներն ավարտել 26 517,93 կետի մակարդակում։



