չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ԱՄՆ ֆինանսների նախարարը Կիևում կհանդիպի Զելենսկիի հետ

ԱՄՆ ֆինանսների նախարարը Կիևում կհանդիպի Զելենսկիի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի այցը Ուկրաինա մոտ ապագայում։ Այս մասին տեղեկացնում է РБК- Украина-ն՝ հղում անելով Թրամփի թվիթերյանա հրապարակմանը։

Ըստ Թրամփի՝ Ուկրաինա այցի ընթացքում Բեսենտը կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

«Այս պատերազմը պետք է և շուտով կավարտվի. չափազանց շատ մահեր և ավերածություններ եղան։ ԱՄՆ-ը միլիարդավոր դոլարներ է ծախսել ամբողջ աշխարհում՝ չնչին արդյունքներով: Երբ Ամերիկան ​​ուժեղ է, աշխարհը խաղաղության մեջ է»,-սոցցանցի իր էջոմ գրել է Թրամփը:

Նշենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը հետաքրքրված է ուկրաինական հազվագյուտ մետաղներով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն դեմ չէ Ուկրաինայի հետ զենքի մատակարարման դիմաց հազվագյուտ մետաղներ և այլ ռեսուրսներ ձեռք բերելու գործարքին։

  • Կիսվել: