կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ դատարանը թմրանյութերի ապօրինի շրջանառման մեջ մեղավոր է ճանաչել Հոնդուրասի նախկին նախագահին

ԱՄՆ դատարանը թմրանյութերի ապօրինի շրջանառման մեջ մեղավոր է ճանաչել Հոնդուրասի նախկին նախագահին

Հոնդուրասի նախկին նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսը ԱՄՆ դաշնային դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, տեղեկացրել է ВВС-ն։

Ուրբաթ Էրնանդեսը մեղավոր է ճանաչվել ԱՄՆ կոկաին տեղափոխելու, ինչպես նաեւ «կործանարար սարքեր», այդ թվում գնդացիրներ պահելու գործում։

Դատախազները հայտնել են, որ նախկին նախագահը Հոնդուրասը կառավարել է որպես «թմրապետություն»՝ կաշառքներ ստանալով թմրավաճառներից։

Հիմա Էրնանդեսին ցմահ բանտարկություն է սպառնում։

55-ամյա նախկին նախագահը հերքում է իր մեղքը։

Մանհեթենի դաշնային դատարանի ատենակալները նրան մեղավոր են ճանաչել երկշաբաթյա խորհրդակցություններից հետո։

Էրնանդեսը Հոնդուրասի նախագահն է եղել 2014-2022թթ.՝ այդ պաշտոնը զբաղեցնելով երկու ժամկետ։

Նախագահի պաշտոնից հեռանալուց երեք ամիս հետո նրան արտահանձնել են Նյու Յորք եւ ձերբակալել 2022թ. ապրիլին։

Մի ժամանակ Էրնանդեսը ԱՄՆ ուժեղ դաշնակից էր համարվում։ Նրա ղեկավար եղած ժամանակ Հոնդուրասը ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 50 մլն դոլարի օգնություն թմրանյութերի դեմ պայքարի համար, ինչպես նաեւ լրացուցիչ միլիոններ անվտանգության ապահովման համար եւ որպես ռազմական օգնություն։

2019թ. այդ ժամանակվա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն էր հայտնել Էրնանդեսին «Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցության համար»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: