շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ամերիկյան զորքերը Իրաքից վերադարձել են Սիրիա

Ամերիկյան զորքերը Իրաքից վերադարձել են Սիրիա

Ամերիկացի զինվորականները վերադարձել են Սիրիայի հյուսիս-արևելք: Այս մասին տեղեկացնում է  Риа Новости-ն: Երկրի հյուսիս-արևելքից հեռանալու որոշումը Վաշինգտոնը կայացրել էր Թուրքիայի կողմից Սիրիայի այդ հատված ներխուժումից հետո։ Արդյունքում՝ ամերիկացի զինվորականները թողել էին ռազմակայանների մեծ մասը Հալեպում, Էլ Հասակում և Ռաքայում և տեղակայվել Իրաքում։

«Ամերիկյան օկուպացիոն զորքերի շարասյունը դուրս է եկել Իրաքից և մտել սիրիական Հասեկ նահանգ ալ Վալիդ ապօրինի սահմանային անցումով։ Նրա կազմում տասնյակ զինվորականներ են և ռազմատեխնիկա»,- տեղեկացրել է Syria TV հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն 2014-ից Սիրիայում և Իրաքում իրականացրել են գործողություն «Իսլամական պետության» դեմ: Ի դեպ, Սիրիայում գործել են առանց իշխանությունների պաշտոնական համաձայնության։

  • Կիսվել: