երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ամերիկյան զինվnրականները խոցել են Իրանի hրթիռների արտադրության օբյեկտների ավելի քան 80 տոկոսը․ Դեն Քեյն

Ամերիկյան զինվnրականները խոցել են Իրանի hրթիռների արտադրության օբյեկտների ավելի քան 80 տոկոսը․ Դեն Քեյն

Ամերիկյան զինվորականները խոցել են Իրանի հրթիռների արտադրության օբյեկտների ավելի քան 80%-ը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։

«Հակահրթիռային պաշտպանության ոլորտում նրանց պաշտպանական-արդյունաբերական բազան կործանված է. ոչնչացվել է հրթիռային ենթակառուցվածքների հետ կապված օբյեկտների ավելի քան 80%-ը, ինչպես նաև կորսվել են պինդ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչների արտադրության հզորությունները»,- ասել է Քեյնը՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Գեներալը նաև նշել է, որ ԱՄՆ-ն շարքից հանել է անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ արտադրող իրանական ձեռնարկությունները։

  • Կիսվել: