ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ամերիկյան բանկը 25,9 մլն դոլար կվճարի ԱՄՆ հայերի նկատմամբ խտրականության համար

Ամերիկյան բանկը 25,9 մլն դոլար կվճարի ԱՄՆ հայերի նկատմամբ խտրականության համար

Ամերիկյան Citigroup Inc․ բանկը 25,9 մլն դոլար կվճարի տուգանքների և փոխհատուցման տեսքով՝ կապված վարկային քարտերի տրամադրման ժամանակ հայկական ծագումով ամերիկացիների հանդեպ խտրական վերաբերմունքի հետ։ Այս մասին ասվում է ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության բյուրոյի (CFPB) հաղորդագրության մեջ:
 
2015-2021 թթ.-ին Citi-նմերժել էր վարկային քարտեր տրամադրել այն դիմորդներին, որոնց բանկի աշխատակիցները նույնականացնում էին որպես ամերիկահայեր՝ նրանց ազգանունների հիման վրա։
 
«CFPB-ն պարզել է, որ Citi-ն միտումնավոր խտրականություն է դրսևորել հայկական ծագում ունեցող հայտատուների նկատմամբ՝ հիմնվելով հիմնականում նրանց ազգանունների արտասանության վրա։ Բանկը կարծրատիպային կերպով հայերին ներկայացնում էր որպես հանցագործությունների և խարդախությունների հակված մարդիկ։ Իրականում Citi-ն փաստաթղթեր է կեղծել, որպեսզի թաքցնի խտրականությունը»,-հայտարարել է գերատեսչության տնօրեն Ռոհիտ Չոպրան։
CFPB-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ City-ի ղեկավարները աշխատակիցներից պահանջել են չքննարկել այդ թեման գրավոր կամ ձայնագրվող հեռախոսային խոսակցություններում:
 
CFPB-ի կարգադրության համաձայն՝ բանկը ստիպված կլինի 1,4 մլն դոլար ուղղել խտրականությունից տուժած քաղաքացիների կրած վնասի փոխհատուցմանը, ինչպես նաև 24,5 մլն դոլար տուգանք վճարել: Խոսքը Citi-ի Գլենդել քաղաքի (Կալիֆոռնիա)շրջանում գտնվող ստորաբաժանումների մասին է, որտեղ բնակվում է ամերիկահայերի մոտ 15 տոկոսը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: