չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ամերիկան ​​պետք է ընդունի որ Իրանի դեմ ցանկացած գործողություն կունենա իր հետևանքները. Բաղայի

Ամերիկան ​​պետք է ընդունի որ Իրանի դեմ ցանկացած գործողություն կունենա իր հետևանքները. Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը մի ուղերձում հայտարարել է, որ մի երկրի ղեկավարի կողմից Իրանը ռմբակոծելու բացահայտ սպառնալիքը՝ ակնհայտ հակասություն է միջազգային խաղաղության և անվտանգության էությանը:

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, մեջբերելով ԻՌՆԱ-ն, Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային «X» սոցիալական ցանցում, նշելով որ Ամերիկան ​​պետք է ընդունի, որ Իրանի դեմ ցանկացած գործողություն կունենա իր հետևանքները, գրել է. «Իրանին մի երկրի ղեկավարի կողմից ռմբակոծելու բացահայտ սպառնալիքը ակնհայտ հակասություն է միջազգային խաղաղության և անվտանգության էությանը: Նման սպառնալիքը ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ռեժիմի խախտում: Ագրեսիան, ագրեսիա է ծնում, իսկ խաղաղությունը՝ խաղաղություն: Միացյալ Նահանգները կարող է ընտրություն կատարել, որի մեջ ներառված կլինեն նաև հետևանքները»։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Դոնալդ Թրամփը կիրակի օրը՝ մարտի 29-ին, NBC News հեռուստաալիքին տված հեռախոսազրույցում ասել է. «Եթե Իրանը համաձայնության չգա, կռմբակոծվի: Ռմբակոծություն, որի նմանը երբեք չի տեսել»:

 

  • Կիսվել: