հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ամերիկա-ուկրաինական բանակցությունները մեկնարկել են

Ամերիկա-ուկրաինական բանակցությունները մեկնարկել են

Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները մեկնարկել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։

Ուկրաինական կողմից հանդիպմանը մասնակցում են Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը:

ԱՄՆ պատվիրակությունը ներկայացնում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը:

  • Կիսվել: