Ամեն պահի Պուտինի հետ կարող է զրույց տեղի ունենալ. Էրդողան
Թուրքիան չի բացառում Ռուսաստանի հետ նոր բանակցությունների անցկացման հավանականությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Ցանկացած պահի Պուտինի հետ կարող է զրույց տեղի ունենալ: Ամեն ինչ կախված է իրադարձությունների զարգացումից»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները համատեղ գործողությունների հուշագիր են ընդունել՝ Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ։
Ըստ այդ հուշագրի՝ ռուսական ռազմական ոստիկանությունը եւ սիրիացի զինվորականները հոկտեմբերի 23-ից տեղակայվում են Սիրիայում թուրքական գործողության գոտուն սահմանակից շրջաններում։
Քրդական կազմավորումներին տրվում է 150 ժամ՝ թուրք-սիրիական սահմանի երկարությամբ 30 կմ ձգվող տարածքը լիովին ազատելու համար:
Դրանից հետո Ռուսաստանն ու Թուրքիան պիտի սկսեն համատեղ պարեկումը: