երկուշաբթի, ապրիլ 7
7 / 4 / 2025
ԱՄԷ-ում և Եգիպտոսում բանակցություններ են ընթանում Գազայի հատվածում հրադադարի շուրջ

ԱՄԷ-ում և Եգիպտոսում բանակցություններ են ընթանում Գազայի հատվածում հրադադարի շուրջ

Գազայի հատվածում պատերազմի ֆոնին Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Աբու Դաբիում: Շեյխ Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահիանն իր գործընկեր Գեդեոն Սաարի հետ զրույցում ընդգծել է Գազայի հատվածում «հրադադարի հասնելու և պատանդներին ազատելու» ջանքերի կարևորությունը, ասվում է ԱՄԷ ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է Bild-ը։

 

Իսրայելն ի սկզբանե այցի մասին մանրամասներ չի հայտնել, սակայն արտգործնախարար Սաարը X-ում գրել է, որ սա իր երկրորդ հանդիպումն է էմիրաթցի գործընկերոջ հետ։

Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գագաթնաժողով կանցկացնի Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթահ ալ Սիսիի և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ Գազայի պատերազմի վերաբերյալ։ Այս հանդիպումը պետք է կայանա այսօր Կահիրեում։

Գազայի հատվածում հրադադարի երկարաձգման շուրջ բանակցությունները դեռ հաջողությամբ չեն պսակվել. Եգիպտոսն այժմ հանդես է գալիս որպես միջնորդ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցություններում:

  • Կիսվել: