հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՄԷ-ի վրա հարձակումների հարցով ՄԱԿ Անվտանգության խորհուրդը փակ խորհրդակցություն կանցկացնի

ԱՄԷ-ի վրա հարձակումների հարցով ՄԱԿ Անվտանգության խորհուրդը փակ խորհրդակցություն կանցկացնի

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը փակ խորհրդատվական նիստ կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների վրա հարձակումների թեմայով։ Այս մասին Al Jazeera-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ փակ խորհրդատվական նիստը տեղի կունենա երեքշաբթի օրը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄԷ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ որսացել է 12 բալիստիկ հրթիռ և 4 անօդաչու թռչող սարք, որոնք, ենթադրվում է, որ բաց են թողնվել Իրանի տարածքից։ ԱԹՍ-ների կողմից հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել ԱՄԷ նավթային համալիրներում։

Իր հերթին Թեհրանը հերքել է իր մասնակցությունը ԱԹՍ-ների գրոհին՝ նավթային համալիրի հրդեհի համար մեղադրելով ԱՄՆ-ին:

  • Կիսվել: