կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ԱՄԷ-ի օդային տարածքի սահմանափակումները հանվել են

ԱՄԷ-ի օդային տարածքի սահմանափակումները հանվել են

ԱՄԷ-ի օդային տարածքում սահմանափակումները հանվել են։ Այս մասին տեղեկացրել է ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:
«Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարում է Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում օդային երթևեկության նորմալ վիճակի վերականգնման և ժամանակավորապես սահմանված նախազգուշական միջոցառումների վերացման մասին», – ասվում է հայտարարության մեջ։

Միաժամանակ, ըստ հաղորդագրության, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կշարունակի իրական ժամանակի մոնիթորինգ իրականացնել՝ թռիչքների անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովելու համար։

  • Կիսվել: