ԱՄԷ-ի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք ունեն Իրանի հшրձակումներին արձագանքելու լիարժեք և օրինական իրավունք
Խստորեն դատապարտում ենք Իրանի կողմից հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ ագրեսիան։ Ունենք այս հարձակումներին արձագանքելու լիարժեք և օրինական իրավունք: Այս մասին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին գործերի նախարարությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄԷ-ի Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հնչել են պայթյունի ձայներ։
Ըստ ԱՄԷ-ի՝ Իրանն արձակել է 4 թևավոր հրթիռ, որոնցից 3-ը ՀՕՊ-ը որսացել է, 1-ն ընկել է ծովը։ Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հրդեհ է բռնկվել։ Տագնապի ազդանշաններ են հնչել նաև Դուբայում և Աբու Դաբիում:
Իր հերթին Իրանի պետական հեռուստատեսությունը, հղում անելով պաշտոնական աղբյուրներին հայտնել է, որ Իրանը չի հարձակվել Արաբական Միացյալ Էմիրությունների վրա։


