Ալյասկայից վերադառնալիս Պուտինը այցելել է Չուկոտկա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այց է կատարել Չուկոտկայի ինքնավար շրջան, հայտնում է TASS-ը։
Մինչ այդ, Ռուսաստանի առաջնորդը գտնվել է Ալյասկայում, որտեղ բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Ռուսաստանի Դաշնության նախագահը Չուկոտկայում հանդիպում է ունեցել Չուկոտկայի ինքնավար շրջանի նահանգապետ Վլադիսլավ Կուզնեցովի հետ։
«Բարի օր։ Ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Ինչպե՞ս եք։ Որտեղի՞ց կցանկանայիք սկսել», - հարցրել է Ռուսաստանի նախագահը նահանգապետին՝ իր աշխատասենյակում զրույցի սկզբում։ Մարզի ղեկավարը խոսել է տնտեսական իրավիճակի և սոցիալական ցուցանիշների մասին։
Սա Պուտինի երկրորդ այցն է Չուկոտկա՝ բարձր պաշտոններում իր աշխատելու ընթացքում։ Նախորդ այցը եղել է 2024 թվականի հունվարին։
Օգոստոսի 15-ին (Երևանի ժամանակով օգոստոսի 16-ի գիշերը) Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողով է տեղի ունեցել։
ԱՄՆ-ից Ռուսաստան թռիչքի ժամանակ Ռուսաստանի առաջնորդին ամերիկյան F-22 կործանիչներ են ուղեկցել։



