հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ալլա Պուգաչովան չի գնա Ռուսաստան և չի մասնակցի Բեդրոս Կիրկորովի հուղարկավորությանը

Ալլա Պուգաչովան չի գնա Ռուսաստան և չի մասնակցի Բեդրոս Կիրկորովի հուղարկավորությանը

Ալլա Պուգաչովան չի գնա Ռուսաստան՝ ՌԴ ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովին վերջին հրաժեշտ տալու, այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է Պուգաչովայի ներկայացուցիչ Ելենա Չուպրակովան։

«Նա չի գա Ռուսաստան»,- մասնավորապես, ասել է երգչուհու ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ ՌԴ ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը, երեկ է մահացել, նրա հուղարկավորությունը տեղի է ունենալու մարտի 21-ին՝ Տրոեկուրովյան գերեզմանատանը։

Հիշեցնենք նաև, որ երգչուհի Ալլա Պուգաչովայի ամուսինը՝ շոումեն Մաքսիմ Գալկինը, Ռուսաստանում ճանաչվել է օտարերկրյա գործակալ։ Նա և Պուգաչովան երկար ժամանակ է՝ լքել են երկիրը։

  • Կիսվել: