կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ալիևը Թրամփի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հաջող է որակել

Ալիևը Թրամփի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հաջող է որակել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հաջող է անվանել նախագահ Դոնալդ Թրամփի օրոք նրա առաջին ժամկետի ժամանակ։ Այս մասին նա ասել է չինական China Global Television Network (CGTN) հեռուստաալիքին տված հարցազրույցում։
 
«Մենք հիշում ենք այն ժամանակները, երբ ԱՄՆ–ի ղեկավարը նախագահ Թրամփն էր, և մեր հարաբերությունները շատ հաջող էին զարգանում», - ասել է Ալիևը։
Նա նաև քննադատել է նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ Ադրբեջանի հանդեպ «անազնիվ մոտեցման» համար։
Ալիևը նշել է, որ արևմտյան շատ առաջնորդներ անարդարացի են եղել Թրամփի նկատմամբ։ Նա որպես օրինակ բերել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ նրա հրաժարականն անվանելով «որակազրկում»՝ Թրամփի հակառակորդներին աջակցելու համար։

  • Կիսվել: