շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ալիևը շնորհավորել է Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Ալիևը շնորհավորել է Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ալիևը շնորհավորել է Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և նորանոր հաջողություններ կառավարական գործունեության մեջ։ Պուտինն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին ուշադրության ու բարեմաղթանքների համար։

Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են, որ երկրների միջև բարեկամական հարաբերությունները բարեհաջող զարգանում են ամենատարբեր ոլորտներում։ Բացի այդ, քննարկվել են նաև համագործակցության ու նոր շփումների վերաբերյալ մի շարք հարցեր։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: