Ալիևը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Հունվարի 27-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։
Ալիևը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել նրան աշխատանքում։
Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուշադրության և շնորհավորանքների համար։
Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ աճի միտումով և մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ։