Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան
Ապրիլի 22-ին պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն է ժամանել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։
Պեկինի միջազգային օդանավակայանում նրան և կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, դիմավորել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տրանսպորտի նախարար Լյու Վեյը և այլ պաշտոնյաներ։ Այցը կտևի 3 օր: