հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
«Ալիևն Անկարա է գնում Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթը քննարկելու»․ Kafkassam

«Ալիևն Անկարա է գնում Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթը քննարկելու»․ Kafkassam

Անկարայում գործող կովկասյան ռազմավարական վերլուծությունների «Kafkassam» կենտրոնի կայքում հոդված է հրապարակվել այն մասին, թե իրականում ինչ նպատակով է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում մեկնել Թուրքիա։ Ենթադրվում է, որ Ալիևն Անկարա է ուղևորվում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ քննարկումներ ունենալու նպատակով:

Զուգահեռ նշվում է, որ Ալիևը, մտափոխվելով արդեն պիտի առանց նախապայմանների ստորագրի Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան եռակողմ խաղաղության փաստաթուղթը:

Բացի այդ խոսվում է այն մասին, որ այլևս առկա չէ այն պատճառը, ինչից ելնելով Թուրքիան փակել էր Հայաստանի հետ սահմանը, ուստի, այժմ այդ իրողությունը ստիպում է ստորագրել եռակողմ խաղաղություն:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը մարտի 5-ին Անկարա է մեկնում հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Թուրքական կողմի պաշտոնական հայտարարության համաձայն՝ օրակարգում են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային ընթացիկ զարգացումները:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

  • Կիսվել: