Ալեքսիս Օհանյանը փորձում է գնել TikTok US-ը
Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտնել է, որ պաշտոնապես դարձել է մեկն այն մարդկանցից, որոնք փորձում են գնել TikTok US-ը:
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի ստորագրած որոշման համաձայն՝ TikTok US-ը պարտավոր էր խզել կապերը մայր ընկերության՝ չինական ByteDance-ի հետ, հակառակ դեպքում այն պետք է արգելվեր ԱՄՆ-ում: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է երկարաձգել ժամկետը, որի ընթացքում TikTok US-ը պետք է նոր սեփականատեր գտնի: