Ակտիվիստները թանգարանից գողացել են Մակրոնի մոմե արձանը և տարել ՌԴ դեսպանատան մոտ
«Գրինփիս» միջազգային հասարակական բնապահպանական կազմակերպության ակտիվիստները Փարիզի Գրևենի թանգարանից գողացել են նախագահ Էմանուել Մակրոնի մոմե արձանը և տարել Ռուսաստանի դեսպանատան մոտ: Այսպես ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել ռուսական գազի և պարարտանյութերի ներմուծման դեմ, գրում է Bild-ը:
Ակտիվիստները հագել են բանվորական համազգեստ, փաթաթել արձանը կտորով և դուրս բերել այն թանգարանի հետևի ելքով։ Ոստիկանության տվյալներով՝ արձանի արժեքը մոտ 40,000 եվրո է։ Այնուհետև ակտիվիստները այն տեղադրել են Ռուսաստանի դեսպանատան մոտ և բացել են պաստառ՝ «Ուկրաինան այրվում է, բայց առևտուրը շարունակվում է» գրությամբ։