երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ակնհայտ է, որ նրան սպանել է Պուտինը. Զելենսկին՝ Նավալնիի մահվան մասին

Ակնհայտ է, որ նրան սպանել է Պուտինը. Զելենսկին՝ Նավալնիի մահվան մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է մեկուսարանում ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Ինչպես նշել է Ուկրաինայի առաջնորդը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Նավալնին սպանվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հրահանգով։

«Հենց նոր հայտնի դարձավ, որ Ալեքսեյ Նավալնին մահացել է ռուսական բանտում։ Ըստ երևույթին, նրան սպանել է Պուտինը, ինչպես հազարավոր մարդիկ, որոնք խոշտանգվել են այդ մեկ արարածի պատճառով: Պուտինին չի հետաքրքրում, թե ով է մահանում, քանի դեռ նա պահպանում է իր դիրքերը»,- ասել է Զելենսկին։

Նախագահը հավելել է, որ Պուտինը պետք է կորցնի ու կորցնի ամեն ինչ, որպեսզի չշարունակի իր հանցագործությունները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: