կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ախալքալաքի պատգամավորները կմեկնեն Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու տոնակատարությանը

Ախալքալաքի պատգամավորները կմեկնեն Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու տոնակատարությանը

Այսօր` ժամը 17:00-ին, Վրաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ շնորհելու համընդհանուր տոնակատարություն է լինելու։ Այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած հատուկ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Դեկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին բոլորիդ ուզում եմ հրավիրել Ազատության հրապարակ՝ միասին տոնելու մեր երկրի և մեր ժողովրդի պատմական հաղթանակը։Պետք է լինի ազգային տոնի և ընդհանուր հաղթանակի օր»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Jnews-ը գրում է, որ Թբիլիսիում տոնակատարությանը պատրաստվում են միանալ նաև Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավորները և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։

Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշել երեկ հայտարարել էր, որ  ԵՄ երկրների ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողովում որոշել են Վրաստանին տալ թեկնածու երկրի կարգավիճակ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: