հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Աջակցում ենք Սիրիայի ինքնիշխանությանը․ Պուտինը՝ Սիրիայի նախագահին

Աջակցում ենք Սիրիայի ինքնիշխանությանը․ Պուտինը՝ Սիրիայի նախագահին

Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ահմեդ ալ-Շարաան հեռախոսազրույց են ունեցել, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նշվում է, որ մտքերի հանգամանալից փոխանակություն է տեղի ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։ Ռուսական կողմն ընդգծել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Սիրիայի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի անփոփոխ պատրաստակամությունը՝ աջակցելու Սիրիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, այդ թվում՝ դրա բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելուն: 

Հաղորդվում է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները՝ երկկողմ համագործակցության զարգացման լայն օրակարգ մշակելու համար։ Հեռախոսազրույցը կրել է կառուցողական, գործնական և բովանդակալից բնույթ, նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: