չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով կազմակերպությունը ստիպված կկրճատի իր տարեկան բյուջեն

ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով կազմակերպությունը ստիպված կկրճատի իր տարեկան բյուջեն

ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և միջոցների սղության պատճառով կազմակերպությունը ստիպված է կրճատել իր աշխատակիցների թիվը և տարեկան բյուջեն 21%-ով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կազմակերպության ներքին փաստաթուղթը։ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու Թրամփի որոշումը հանգեցրել է նրան, որ կազմակերպության բյուջեն կրճատվել է 18 տոկոսով, հաղորդում է գործակալությունը:

Այս տարի կազմակերպությունը զրկվել է մոտ 600 մլն դոլար եկամուտից։ Կրճատումները կսկսվեն ԱՀԿ-ի կենտրոնակայանից՝ սկսած բարձրագույն ղեկավարությունից` ազդելով բոլոր մակարդակների վրա:

  • Կիսվել: