չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
AFP. Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կնքված համաձայնագիրը բաղկացած է 15 կետից

AFP. Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կնքված համաձայնագիրը բաղկացած է 15 կետից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը AFP-ին ասել է, որ Իրանի հետ կնքված երկարաժամկետ 15 կետանոց համաձայնագիրը գոյություն ունի, որի մեծ մասը համաձայնեցված է։

AFP-ի փոխանցմամբ՝ Թրամփը շեշտել է «երկարաժամկետ համաձայնագրի» համար ամուր հիմքի գոյությունը՝ Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման վերաբերյալ անորոշության պայմաններում։

«Մենք ունենք 15 կետանոց համաձայնագիր, որի մեծ մասն արդեն համաձայնեցված է։ Կտեսնենք, թե ինչ կլինի հետո։ Կտեսնենք, թե կկարողանանք դա իրականացնել», - գործակալությանը ասել է ամերիկացի առաջնորդը։

AFP-ն հավելում է, որ Թրամփը հրաժարվել է ասել, թե արդյոք կվերադառնա իր «սկզբնական սպառնալիքներին»՝ ոչնչացնել Իրանի քաղաքացիական էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե համաձայնագիրը չեղյալ հայտարարվի։ Թրամփը նաև ընդգծել է, որ Իրանի ուրանի հարստացման ծրագիրը կքննարկվի ցանկացած խաղաղ համաձայնագրում։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, իր Ֆեյսբուքյան էջում հրապարակել է 10 կետերից բաղկացած ցանկ, որոնց, ինչպես նա պնդում է, ԱՄՆ-ն համաձայնել է։

Ցանկը ներառում է.

1. Չհարձակման պարտավորություն

2. Իրանի վերահսկողության պահպանում Հորմուզի նեղուցի նկատմամբ

3. Ուրանի հարստացման ընդունում

4. Բոլոր առաջնային պատժամիջոցների վերացում

5. Բոլոր երկրորդային պատժամիջոցների վերացում

6. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերի չեղարկում

7. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարման խորհրդի բոլոր բանաձևերի չեղարկում

8. Իրանի համար փոխհատուցումների վճարում

9. Ամերիկյան մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանից

10. Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ պատերազմի։

  • Կիսվել: