ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Աֆղանստանում ռումբի պայթյունից երեխաներ են զոհվել

Աֆղանստանում ռումբի պայթյունից երեխաներ են զոհվել

Աֆղանստանի Թահար գավառում դպրոցի մոտակայքում ճանապարհին պայթած ռումբի պատճառով ութ երեխա է զոհվել, հաղորդել են Աֆղանստանի իշխանությունները, տեղեկացնում է Associated Press-ը:

Երեխաները եղել են 10-15 տարեկան:

Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, հանցագործների թիրախում են եղել Աֆղանստանի անվտանգության ուժերը, որոնք հաճախ են օգտվել այդ ճանապարհից:

Ոստիկանությունը տեղի ունեցածի համար մեղադրում է «Թալիբան» իսլամիստական շարժմանը, սակայն հարձակման պատասխանատվությունը առայժմ ոչ ոք չի ստանձնել

  • Կիսվել: