երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Աֆղանստանի արտաքին գործերի փոխնախարարը կոչ է արել թույլատրել կանանց կրթությունը

Աֆղանստանի արտաքին գործերի փոխնախարարը կոչ է արել թույլատրել կանանց կրթությունը

Աֆղանստանի ԱԳ փոխնախարար Շեր Մոհամմադ Աբբաս Ստանիկզայը Խոստ նահանգի կրոնական դպրոցում ելույթ է ուեցել՝ կոչ անելով «Թալիբան» շարժման առաջնորդներին վերացնել աղջիկների և կանանց կրթության արգելքը, տեղեկացնում է The Times of India-ն։

Նա, մասնավորապես, ասել է, որ արգելքի համար որևէ հիմնավորում չկա:  Ըստ նախարարի՝ նախկինում նման արգելք չի եղել, և դա որևէ խնդիր չի առաջացրել

Ստանիկզայը կարծիք է հայտնել, որ նման արգելք սահմանելով՝ երկրի իշխանությունները անարդարություն են գործում երկրի 40 միլիոն բնակչությունից 20 միլիոն մարդու նկատմամբ՝ զրկելով նրանց կրթության իրավունքից։

Նշենք, որ 2021 թվականի օգոստոսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Աֆղանստանը մտցրել է տարանջատված կրթություն և բուհերի առանձին մուտքեր տղամարդկանց և կանանց համար: 2021 թվականի սեպտեմբերին աղջիկներին արգելվեց հաճախել դպրոց մինչև հետագա ծանուցում։ 2022 թվականի դեկտեմբերին իշխանությունները պահանջել են Աֆղանստանի համալսարաններին դադարեցնել դասերը աղջիկների համար մինչև հետագա ծանուցումը:

  • Կիսվել: