երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
ԱԴԾ-ն կանխել է Կիսլովոդսկ-Միներալնիե Վոդի էլեկտրագնացքը պայթեցնելու փորձը

ԱԴԾ-ն կանխել է Կիսլովոդսկ-Միներալնիե Վոդի էլեկտրագնացքը պայթեցնելու փորձը

Ուժայինները կանխել են Ստավրոպոլի երկրամասում նախատեսված ահաբեկչությունը. չարագործը ծրագրել էր պայթեցնել Կիսլովոդսկ-Միներալնիե Վոդի էլեկտրագնացքը, հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն։
 
«ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Կենտրոնական Ասիայի պետություններից մեկի մի քաղաքացու, որը Ռուսաստանում արգելված միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ է և պլանավորում էր ահաբեկչական գործողություն իրականացնել Ստավրոպոլի երկրամասի տարածքում։ Չարագործը մտադիր էր հեռահար պայթեցնել Կիսլովոդսկ-Միներալնիե Վոդի երթուղով ընթացող ուղևորատար մերձքաղաքային էլեկտրագնացքը», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ահաբեկչության իրականացման համար տղամարդը տեղանքի հետախուզություն է իրականացրել և ձեռք բերել պայթուցիկ սարքի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները: Ընդգծվում է, որ ահաբեկչությունից հետո նա ծրագրում էր մեկնել Սիրիա՝ միանալու այն ահաբեկչական կազմակերպությանը, որին անդամակցում է։
Ձերբակալվածի բնակության վայրում, որը գտնվում է Եսենտուկի քաղաքում, հայտնաբերվել և առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի հավաքման բաղկացուցիչ մասեր, քիմիական նյութեր և վնասող տարրեր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության փորձ կատարելու դեպքի հատկանիշներով։

  • Կիսվել: