երեքշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2024
Ադրբեջանը ճանաչվել է անազատ երկիր, իսկ Հայաստանն ու Վրաստանը՝ մասնակի ազատ երկրներ․ Freedom House

Ադրբեջանը ճանաչվել է անազատ երկիր, իսկ Հայաստանն ու Վրաստանը՝ մասնակի ազատ երկրներ․ Freedom House

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է «Անցումային փուլում գտնվող երկրները» զեկույցը, որում գնահատվում է ժողովրդավարության վիճակը 29 երկրներում՝ Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա:

Այս զեկույցում Հայաստանը «անցումային կամ հիբրիդային ռեժիմով» ժողովրդավարական երկիր են անվանել։ Նույն կարգավիճակն ունի Վրաստանը։ Ադրբեջանը կոչվում է  «կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմով» երկիր։

Համացանցի ազատության մակարդակը գնահատող մեկ այլ զեկույցում Ադրբեջանը անվանվել է անազատ երկիր։ Հայաստանն ու Վրաստանը կոչվում են ազատ երկրներ։ Այս կատեգորիան հաշվի է առնում 2022 թ. տվյալները։

«Ազատության գլոբալ կարգավիճակ» կատեգորիայում  Ադրբեջանը ճանաչվել է անազատ երկիր, իսկ Հայաստանն ու Վրաստանը՝ մասնակի ազատ երկրներ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: