չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ադրբեջանը ռшզմաքաղաքական միջոցներով ամբողջությամբ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանը ռшզմաքաղաքական միջոցներով ամբողջությամբ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանը քաղաքական, ռազմական և ռազմաքաղաքական միջոցներով ամբողջությամբ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այս մասին Անթալիայի V դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հիքմեթ Հաջիևը նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումն առանձնահատուկ նշանակություն ունի տարածաշրջանային տեսանկյունից. «Ադրբեջանը առաջնորդություն է ցուցաբերել այս գործընթացում, և հակամարտությունն արդեն անցյալում է
մնացել։ Մեր երկիրը քաղաքական, ռազմական և ռազմաքաղաքական միջոցներով ամբողջությամբ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Նախագահի օգնականն ընդգծել է, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ ղեկավարության մասնակցությամբ համապատասխան համաձայնագիրը նախաստորագրվել է։

Անդրադառնալով տարածաշրջանային փոխկապակցվածության նախագծերի նշանակությանը՝ նա ընդգծել է, որ Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ համատեղ զարգացնում է անդրկասպյան տրանսպորտային նախագծերը։

Նրա խոսքով՝ այս ուղղությամբ կարևոր դեր է խաղում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, իսկ «Զանգեզուրի միջանցքը» կարող է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել։
Նախագահի օգնականն ընդգծել է, որ տարածաշրջանային սուբյեկտությունը չի նշանակում մեկուսացում, ընդհակառակը, նման մոտեցումը լայն հարթակ է ստեղծում այլ տարածաշրջանների հետ համագործակցության համար։

  • Կիսվել: