հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը որոշում է կայացրել թույլ չտալու հայերին պատկանող բեռները տեղափոխել Վրաստան

Ադրբեջանը որոշում է կայացրել թույլ չտալու հայերին պատկանող բեռները տեղափոխել Վրաստան

Ադրբեջանը որոշում է կայացրել թույլ չտալու հայերին պատկանող բեռները տեղափոխել Վրաստան: Վրացական Gzavnili բեռնափոխադրողն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրել այն մասին, որ Բաքվի տարանցիկ տերմինալում իրենց բեռների մի մասը առգրավվել է, գրում է akhaltskha.net-ը:

Ընկերության տվյալներով ՝ ապրանքներն առգրավվել են այն բանի համար, որ դրանք նախատեսված էին հայկական ազգանուններով անձանց կամ հայերին պատկանող ընկերությունների համար: Բացի այդ, փոխադրողը նշել է, որ այս օրենքն ընդունվել է սեպտեմբերի 1-ին ՝ առանց նախազգուշացման, որի կապակցությամբ մեծ քանակությամբ բեռներ ուշ են ժամանելու Վրաստան:

Պաշտոնական Բաքվի այս պահվածքը շովինիզմի և հայատյացության ծայրահեղ ձևի դրսևորում է: Ադրբեջանի իշխանությունների պահվածքն անընդունելի է նաև այն տեսանկյունից, որ խոսքն արդեն ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ նաև հայկական ծագմամբ Վրաստանի քաղաքացիների իրավունքների մասին է:

 

  • Կիսվել: