չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ադրբեջանը մտադիր է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել

Ադրբեջանը մտադիր է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել

Ադրբեջանը մտադիր է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել։

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ մինչև 2035 թվականը թուրքական հինգերորդ սերնդի TFX/MMU KAAN կործանիչի ծրագրի պատվիրատուների և արդյունաբերական գործընկերների նախնական խումբը կարող է ներառել 10 պետություն, որոնց թվում առանցքային դերերը վերապահված են Ադրբեջանին, Պակիստանին և Սաուդյան Արաբիային։

Հաղորդվում է նաև, որ պաշտպանական վերլուծաբաններն ու պրոֆիլային ինստիտուտները կազմել են առաջիկա տասնամյակի համար թուրքական նորագույն մարտական ինքնաթիռի ամենահավանական շահագործողների ցանկը, որտեղ ընդգրկվել են այն երկրները, որոնք արդեն սկսել են բաղադրիչների համատեղ արտադրությունը, պաշտոնապես պատվերներ են տեղադրել, հանդես են գալիս որպես տեխնոլոգիական համաներդրողներ, վարում են խորացված բանակցություններ կամ առարկայական ռազմավարական հետաքրքրություն են հայտնել Turkish Aerospace Industries (TUSAŞ) ընկերության ծրագրի նկատմամբ։

Աղբյուրը հայտնում է նաև, որ Ադրբեջանն ակնկալում է մինչև 2035 թվականը ձեռք բերել 20 կործանիչ։

 

  • Կիսվել: