շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Ադրբեջանը մեղադրել է Ռուսաստանին կիբեռհարձակման համար

Ադրբեջանը մեղադրել է Ռուսաստանին կիբեռհարձակման համար

2025 թվականի փետրվարի 20-ին ադրբեջանական լրատվամիջոցների վրա կիբեռհարձակումը կազմակերպվել էր Ռուսաստանից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման հանձնաժողովի նախագահ Ռամիդ Նամազովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարձակումը բարձր տեխնիկական մակարդակով իրականացրել է APT29 կիբեռլրտեսական խումբը (Cozy Bear, հայտնի է նաև որպես Midnight Blizzard և The Dukes), որը կապված է ռուսական կառույցների հետ։ Սա ցավալի է և հակասում է Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթներին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ոգուն։

Կիբեռհոգեբանական վերլուծության արդյունքների հիման վրա պարզվել է հարձակման հնարավոր պատճառը՝ «Ռուսական տան» գործունեության դադարեցումը և Ադրբեջանում Россия Сегодня (Sputnik) ներկայացուցչության լուծարման քննարկումը։ Անուղղակի քաղաքական դրդապատճառներ ունեցող այս գործընթացների պատճառով է տեղի է ունեցել այս կիբեռմիջամտությունը»:

 

  • Կիսվել: