Ադրբեջանը մայիսի 16-20-ը զորավարժություններ է անցկացնելու՝ 15 հազար մարդուժի մասնակցությամբ
Ադրբեջանը դարձյալ զորավարժություններ է անցկացնելու: Այս մասին ասված է երկրի ՊՆ հայտարարությունում։
Ադրբեջանի հերթական զորավարժությունները կանցկացվեն մայիսի 16-ից 20-ը՝ 15 հազար զինծառայողների մասնակցությամբ:
Ադրբեջանական բանակը մարտի 15-ից 18-ն անցկացրել էր օպերատիվ-մարտավարական վարժանքներ:
Իսկ ապրիլի 8-9-ը Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն են անցկացրել: