կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանը և Սլովակիան բանակցություններ են սկսել պաշտպանական արդյունաբերության շուրջ. Ալիև

Ադրբեջանը և Սլովակիան բանակցություններ են սկսել պաշտպանական արդյունաբերության շուրջ. Ալիև

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հանդիպումը, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:

Հանդիպումից հետո Ալիևը լրագրողներին հայտնել է, որ ստորագրված փաստաթղթերի թվում կան փաստաթղթեր պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում: Նրա խոսքով՝ Ադրբեջանը և Սլովակիան բանակցություններ են սկսել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրական հարթակների ստեղծման շուրջ:

Սլովակիայի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը կարող է Ադրբեջանի հետ համատեղ արտադրություն սկսել ռազմական ոլորտում: Նա բարձր է գնահատել Բաքվի հետ ռազմական համագործակցությունը։

  • Կիսվել: