երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ադրբեջանը եւ Բուլղարիան ամրացնում են ռազմավարական գործընկերությունը

Ադրբեջանը եւ Բուլղարիան ամրացնում են ռազմավարական գործընկերությունը

Բաքվում ստորագրվել է համատեղ հռչակագիր Ադրբեջանի եւ Բուլղարիայի միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը։

Մամուլի համար արված հայտարարությունում Ալիեւը պարծեցել է Բուլղարիա ադրբեջանական գազի արտահանման ավելացմամբ։ «Անցած տարի Բուլղարիայի շուկա է արտահանվել 1 մլրդ 250 մլն խորանարդ մետր ադրբեջանական գազ։ Համեմատության համար կարող եմ ասել, որ 2022թ. այդ թիվը կազմում էր ընդամենը 600 մլն»,- տեղեկացրել է Ալիեւը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: