չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
Ադրբեջանը դատապարտել է «Իրանից և Թուրքիայից իրականացվող համակարգված տեղեկատվական հարձակումները»

Ադրբեջանը դատապարտել է «Իրանից և Թուրքիայից իրականացվող համակարգված տեղեկատվական հարձակումները»

Ադրբեջանի մեդիայի և հեռարձակման խորհուրդը դատապարտել է Իրանից և Թուրքիայից իրականացվող համակարգված տեղեկատվական հարձակումները, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Գերատեսչության տվյալներով՝ սոցիալական ցանցերում զանգվածաբար հրապարակվում են նույնատիպ գրառումներ՝ նույն սխալներով և մեկնաբանություններով, ինչպես նաև մոնտաժված լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք որևէ կապ չունեն Ադրբեջանի հետ։

Նշվում է, որ ադրբեջանական մի հեշթեգով կարճ ժամանակում հայտնվել է ավելի քան 400 նման հրապարակում։

Ընդգծվում է, որ հարձակումները հիմնականում իրականացվում են X, Telegram և TikTok հարթակների միջոցով։

  • Կիսվել: